Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ

Գիտնականներն արհեստական փայծաղ են ստեղծել. news.am

Գիտնականներն արհեստական փայծաղ են ստեղծել. news.am

Գիտնականներն օրգանիզմը ինֆեկցիաներից (նույնիսկ երբ խոսքն անհայտ պաթոգեններին է վերաբերում) զերծ պահող բարձր տեխնոլոգիական սարք են մշակել: Այն փայծաղից էլ առավետ արդյունավետ կերպով արյունը բոլոր տեսակի մանրէներից եւ վիրուսներից (ներառյալ E. Coli-ն եւ Էբոլան), անհապաղ մաքրելու հնարավորություն է ընձեռում:

 

Սարքի վերաբերյալ բոլոր մանրամասները Nature Medicine ամսագրի սեպտեմբերի 14-ի համարում են հրապարակում գտել:

Արյան վարակը չափազանց դժվար բուժելի է համարվում եւ կարող է հաճախ մահվան ելքի հանգեցնող իմունային արձագանք հրահրել: Ընդ որում, ավելի քան 50 տոկոս դեպքերում բժիշկներն անկարող են սեպսիսի առաջացում հրահրած վարակի պատճառն ախտորոշել ու ստիպված են մեծ թվով մանրէների դեմ պայքարի միտված հակաբիոտիկներ նշանակել: Այս մոտեցումը միշտ չէ ցանկալի արդյունքի հասցնում եւ կարող է մանրէների՝ հակաբիոտիկների նկատմամբ դիմադրողականության աճի հանգեցնել:

ԱՄՆ Բոստոն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ) գործող Վայսի կենսաբանական ինժեներիայի ինստիտուտը ներկայացնող փորձագետները, Դոնալդ Ինգբերի ղեկավարությամբ, արյան՝ բոլոր տեսակի վարակներից ձերբազատումն ապահովող արհեստական «բիոփայծաղ» են մշակել:

Դոնալդ Ինգբերի հավաստիացմամբ, բիոփայծաղի աշխատանքի արդյունավետության մակարդակը բավարար է՝ ցանկացած վարակ վերահսկողության տակ պահելու: Քանի որ սարքը արյան մեջ առկա պաթոգենների մեծ մասը հեռացնելու հնարավորություն է ընձեռում, մնացածների դեմ հակաբիոտիկներն ու իմունային համակարգը կարող են պայքարել: Խոսքը, մասնավորապես, այլ օրգաններ անցած մանրէների, վիրուսների եւ սնկերի մասին է:

Հետազոտական խմբի ղեկավարը վստահ է, որ բիոփայծաղի օգնությամբ կարելի է նաեւ այնպիսի վիրուսային հիվանդություններ բուժել, ինչպիսիք ՄԻԱՎ-ն ու Էբոլան են, որոնց պարագայում ապաքինումը արյան մեջ առկա վիրուսների մակարդակի նվազեցմամբ է պայմանավորվում:

Գիտնականները ներկայումս սարքի խոզերի մոտ փորձարկումներ են նախաձեռնել:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ